Վալենտինի օրվան ընդառաջ Tert.am Life–ն Ալեքսանդրի հետ զրուցել է սիրո, խնդիրների, ընտանիքի մասին։
«Երեխա ունենալը պարտադիր է նաև մեր երեխայի համար, որպեսզի էգոիստ չմեծանա։ Քանի որ ես իր հետ եմ, Լիլիթը վախենալու խնդիր չունի,– ասաց Ալեքսանդրը, իսկ դիտարկմանը, որ վախերը պայմանավորված են հենց իր հետ ունեցած տարաձայնություններով, պատասխանեց,– Դա կապված էր առաջին երեխայի հետ։ Դու քո փորձի, քո ընտանիքի, քո սխալների վրա ես սովորում։ Երկրորդ երեխայի առկայության դեպքում նույն սխալները չենք գործելու, որովհետև դա կլինի ոչ թե սխալ, այլ անխելքություն»։
Ալեքսնադրը, սովորաբար, չի ընդունում կամ դժվարությամբ է ընդունում իր սխալները։ Հարցին, այս դեպքում գիտակցո՞ւմ է իր սխալը, ո՞րն է այն, պատասխանեց. «Ես չեմ սիրում խոսել իմ սխալների մասին, չեմ էլ պատրաստվում։ Երբ ես հասկանում եմ, որ սխալ եմ արել, իմ արարքներով շտկում եմ դա, ոչ թե խոսում եմ այդ մասին։ Լիլիթին էլ չեմ ասում` սխալվել եմ։ Ես գերադասում եմ իմ արարքներով ապացուցել, որ հասկացել եմ սխալս ու այլևս չեմ անի։ Պարզապես խոսելը ոչնչի չի բերի, պետք է գործ անել»։
Դերասանը երբեք դեմ չի եղել, որպեսզի իր ընտանիքը լինի հանրության ուշադրության կենտրոնում, սակայն նրան ճանաչող մարդիկ կարող են նկատել, որ դերասանն ավելի շատ սիրում է խոսել դրականի մասին և ցույց տալ, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է։ Լիլիթն, ընդհակառակը, անկեղծորեն խոսում է տվյալ պահին իր հոգեվիճակի մասին։
Ամբողջությամբ՝ life.tert.am