Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում վերանորոգման աշխատանքներ են իրականացել: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով` նորոգումից հետո դպրոցի և երեխաները, և դասախոսները չեն ցանկանում տուն գնալ:
«ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ դպրոցում մանրակրկիտ գործ է արվել ոճի, ձևի, լուսավորության հետ կապված: Սա մասնագիտական երաժշտական կրթօջախ է, որտեղ ոտք դնելով` երեխաները պետք է առնչվեն գեղեցիկի հետ, ուսում ստանան հաճելի մթնոլորտում»,- փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտուն Կոստանդյանը:
Նա հավելեց, որ հիանալի է, երբ երեխան կարող է երազել, դրական երևույթների մասին մտածել Չայկովսկու դպրոցում ստեղծված հրաշալի միջավայրում: