Հունվարին Զիմբաբվեի Ազգային պարկում, ուր կա 20 առյուծ, հարձակում է եղել որսագողերի վրա: հարձակումն այնքան անսպասելի և ուժգին է եղել, որ որսագողերը չեն հասցրել պատասխան գործողություններ անել: Կալաշնիկով ինքնաձիգերով զինված որսագողերը չեն հասցրել անգամ մեկ կրակոց արձակել: 5 հոգի զոհվել են, 3 ծանր վիրավորվել, իսկ 2-ին ոչինչ չի պատահել: Բուժումից հետո ողջ մնացածները կկանգնեն դատարանի առաջ:
Այս ամիս նույնպես ողբերգական դեպք է գրանցվել. Ingwelala Private Nature Reserve մասնավոր պարկում, որը Կրյուգերի Ազգային պարկի մոտակայքում է, ռենջերները գտել են 46-ամյա որսագողի մարմնի տարբեր մասեր: Ոչ հեռու գտել են նաև զոհի հրացանը: Հարավաֆրիկյան հանրապետության կառավարությունը խիստ պայքար է մղում որսագողերի դեմ, բայց…
nat-geo.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը