
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը ծնկահոդի վնասվածքի պատճառով տևական ժամանակ չի կարողանա օգնել ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը փետրվարի 13-ին Լոնդոնում հաջողությամբ վիրահատվել է և կանցնի վերականգնողական փուլ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ սպասվում է 1.5 ամիս հետո:
Անցած ամռանը ֆրանսիական «Լիոնից» 53 միլիոն եվրոյով «Արսենալ» տեղափոխված 26-ամյա Լյակազեթը անգլիական թիմում մասնակցել է 29 հանդիպման, խփելէ 9 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: