Վենեսուելայի կառնավալում կրակոցներ են հնչել, կան զոհեր
Advertisement 1000 x 90

Վենեսուելայի կառնավալում կրակոցներ են հնչել, կան զոհեր

Ողբերգությունը տեղի է ունեցել Էլ Կալյաո շրջանում անցկացված կառնավալի ժամանակ։ Երեք մարդ մահացել է, հինգը` վիրավորվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Կրակոցները հնչել են այն պահին, երբ շարժվել է կառնավալային առաջին շարասյունը։ Այդ պահին անհայտ անձը կրակել է մարդկանց ուղղությամբ։ Նշվում է, որ մահացած տղամարդիկ մոտ 30 տարեկան են։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործին։