Կրիմինալը պայթեցրեց իրավապահ համակարգը. lragir.am
Advertisement 1000 x 90

Կրիմինալը պայթեցրեց իրավապահ համակարգը. lragir.am

Անցյալ տարի Երեւանի Վերնիսաժի կրակոցների գործով ֆիգուրանտներից մեկի՝ ալավերդցի Վահագն Աբգարյանի ձերբակալությունը ձնագնդի էֆեկտ է տվել: Արդեն ձերբակալվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում Լոռու Քննչականի պետը, ով կաշառքի դիմաց գործողություններ է կատարել Աբգարյանի օգտին, մի քանի քննիչներ: Այս մասին գրում է lragir.am-ը:

Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ Աբգարյանը լայն կապեր է ունեցել պաշտոնյաների շրջանում: Վերնիսաժում վիրավորվելուց հետո նրան այցելում էին բարձրաստիճան պաշտոնյաներ ու պատգամավորներ:

ԶԼՄ-ները գրում են, որ շուտով հնարավոր են այլ աղմկոտ ձերբակալություններ, այդ թվում Լոռու ոստիկանապետն ու դատախազը:

Ուշագրավ մի միտում է նկատվում՝ Աբգարյանի ձերբակալությունից հետո ակտիվացել են զտումներն ու ձերբակալություններն իրավապահ համակարգում, ոչ միայն այս գործի շրջանակում: Ընդ որում, դա ուղեկցվում է իրավապահ տարբեր կառույցների փոխադարձ մեղադրանքներով:

Աբգարյանը ակտիվ դերակատարություն է ունեցել ընտրությունների եւ իշխանության քաղաքական այլ միջոցառումների ժամանակ, նա իշխանության ու կրիմինալի սերտաճածության «դասական» օրինակ է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 



Նման նյութեր