Արտակարգ դեպք՝ Կալանավայրերի հիվանդանոցում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք՝ Կալանավայրերի հիվանդանոցում. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փետրվարի 9-ին հիմնարկության վարչական տարածքի արտաքին պահպանության արգելագոտու 5-րդ հատվածում ներնետման արդյունքում հայտնաբերել են կասկածելի փաթեթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զննությամբ փաթեթում հայտնաբերվել է 5 հատ գործարանային փաթեթավորան դեղահաբի ժապավեն՝ ամեն մեկի մեջ 7 հատ դեղահաբ։ Հայտնաբերվել է նաև 7 հատ թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ, որոնց մեջ եղել է կանաչավուն կասկածելի զանգված։

Իսկ սպիտակ թղթի մեջ եղել է շագանակագույն երանգ ունեցող մոտ 1.4 գ. փոշենման զանգված։ Հայտնաբերվել են նաև սպիտակ գույնի կասկածելի դեղահաբեր, սպիտակ գույնի բյուրեղանման զանգված։ Հայտնաբերվել է նաև «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, որի մեջ տեղադրված է եղել 2 բաժանորդային քարտ։ Նույն փաթեթի մեջ հայտնաբերվել է նաև ծխախոտի գործարանային տուփ, որտեղ եղել է առանձին պոլիէթիլենային տոպրակով 4.2 գ կանաչավուն ամբողջական զանգված։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ «Դատապատյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նյութեր են նախապատրաստվում և հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պետք է պարզվի, թե ով և ում համար է նշված թմրանյութերով «հարուստ ավարը» նետել ЦБ-ի տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com