Վարսահարդարիչի օգտագործման 9 անսովոր եղանակ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վարսահարդարիչի օգտագործման 9 անսովոր եղանակ

Takprosto.cc կայքը գրում է, որ վարսահարդարիչն առօրյայում կարելի է օգտագործել մի շարք նպատակներով:

1.Թխվածքի համար: Եթե թխվածքն այրվել է, և դժվարանում եք այն հանել կաթսայի միջից, ապա դրա հատակը տաքացրեք վարսահարդարիչով: Իսկ եթե գլազուրը հոսում է, ապա վարսահարդարիչով տաքացրեք այն: Ապա որոշ ժամանակ միացրեք վարսահարդարիչի սառը ռեժիմը և մի քանի րոպե պահեք դրա վրա:

1-2

2. Կոմպրեսի ջերմաստիճանը պահելու համար: Եթե դուք տաք կոմպրես եք դրել և ձեզ անհրաժեշտ է պահել դրա ջերմաստիճանը, ձեզ կօգնի վարսահարդարիչը:

2-2

3. Առանց ցավի պլաստիրը բացելու համար: Մաշկից առանց ցավի պլաստիրը հեռացնելու գործում կօգնի վարսդահարդարիչը:

3

4. Հայելին մաքրելու համար: Եթե բաղնիքի հայելին ջրոտվել է և խամրել, ապա կարող եք միացնել վարսահարդարիչը և պահել դրա ուղղությամբ:

4

5. Սառած ակնամոմը հեռացնելու համար: Ցանկացած պինդ տեղից ակնամոմը հեռացնելու համար այն պարզապես տաքացրեք վարսահարդարիչով:

5

6. Լաքն արագ չորացնելու համար: Եթե շտապում եք, կարող եք եղունգների լաքը չորացնել այս եղանակով:

6

7. Ակնոցն ուղղելու համար: Եթե երկար օգտագործման արդյունքում ակնոցը փոխում է ձևը, ապա այն կարող եք վերականգնել վարսահարդարիչով տաքացնելու և ուղղելու միջոցով:

7

8. Սոսնձված նկարները հեռացնելու համար: Հատկապես այն բնակարաններում, որտեղ երեխաներ կան, հաճախ են սոսնձված հայտնվում: Դրանք հեռացնելու գործում ևս կօգնի վարսահարդարիչը:

8

9. Պատից մատիտի հետքերը հեռացնելու համար: Երեխաների «ստեղծագործութունները» պատերից մաքրելու համար պատի այդ հատվածը տաքացրեք վարսահարդարիչով և լավ մաքրեք կտորով:

9

Թարգմանությունը՝ 168.am