«Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ… Վ. Տերյանն է գրել:
Երբեմն ինձ թվում է, թե բանաստեղծը նկատի է ունեցել նաև «տեղական բարբարոսներին»: Դիպլոմավոր, հիմնարկի ղեկավար կամ ընտրովի բարձր պաշտոն ձեռք գցած այդ «բարբարոսն» ասում է արվցվի, տվցվի: Մարդ ուզում է սրանց իրենց լեզվով հակադարձել. «Գլուխդ պատո՛վ պիտի տվցվի»: 🙂
Բայց ո՜չ, մենք հո բարբարոս չե՞նք, որ այդպես ասենք: 🙂 Այս գործը հանգիստ ու անվրդով պիտի ԱՐՎԻ: «Մոլորված գառնուկներին» մեղմաձայն խորհուրդ պիտի ՏՐՎԻ, որ դարձի գան և 77 անգամ ասեն ԱՐՎԻ, 99 անգամ՝ ՏՐՎԻ:
Դա թող անեն հանուն մեր արքայական լեզվի և մեր նյարդերի»: