Վիճակագրության համաձայն հայ ծրագրավորողները ոլորտում ճանաչվել են ամենաբազմակողմանի զարգացած:
IT լուծումների նախագծմամբ զբաղվող DataArt կազմակերպությունը հրապարակել է Skillotron խաղային պլատֆորմի վիճակագրությունը, որը թեստային սկզբունքով որոշում է գիտելիքների մակարդակը: Ուսումնասիրվել են 57 երկրների ծրագրավորողները:
Հայ մասնագետները առաջին տեղում են: Ճանաչվել են բազմակողմանի ամենազարգացած ծրագրավորողներ: 2-րդ տեղում ԱՄՆ է, 3-րդ տեղում՝ Իրանը: Այս մասին հաղորդում է ITC.ua կայքը:
Նշենք, որ Skillotrron-ը կիրառում են աշխարհի 54 երկրներում:
Մրցույթին մասնակցած մեր ծրագրավորողները աշխատում են համակարգչային տառատեսակների մշակմամբ՝ Alfabeto պլատֆորմի համար, որն իր հերթին դանիական խոշորագույն ծրագրային ընկերություն է:
repatarmenia.org
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը