Նախկինում դաջվածքները համարվել են մարմնի խեղում, սակայն այժմ դրանք բավականին նորաձև են, և մարդիկ, անկախ սեռային պատկանելիությունից, մարմնի տարբեր հատվածներում դաջվածքներ են անում: Դաջվածքներ ունենալու գերժամանակակից միտումը կլանել է ոչ միայն սովորական մահկանացուներին, այլև հայտնիներից շատերին: Ոմանց համար այն ինչ-որ խոհափիլիսոփայական իմաստ ունի, ոմանց համար էլ պարզապես իմիջի մի մասն է: Շարունակում ենք ներկայացնել հայկական շոու-բիզնեսի այն աստղերին, ովքեր առանձնահատուկ դաջվածքներ են կրում:
Իվետա Մուկուչյան
Երգչուհի Իվետա Մուկուչյանի մարմինը զարդարում են ամենատարբեր տիպի դաջվածքներ: Դրանց մի մասը երևում է, մի մասն էլ թաքցնում է հագուստը: Երգչուհին հաճախ է ցույց տալիս ձեռքին արված մինիմալիստական ոճի դաջվածքը: Այն արվել է երեք տարի առաջ: Թևին սլաքներ ու երկրաչափական պատկերներ դաջելով՝ Իվետան կարծես ուզում է ասել, որ քաջ ու խիզախ բնավորություն ունի ու ինքն է ընտրում սեփական ճանապարհը: Վերջերս էլ երգչուհին ներկայացրեց իր նոր՝ «Սիրահարվել եմ» տեսահոլովակը, որտեղ երևում էր նրա՝ թիկունքին արված մեծ դաջվածքը: Այն ոռնացող ու ագրեսիվ գայլի կերպարանք է, որը կարծես միաձուլվել է փխրուն աղջկա հետ:
Նունե Եսայան
Երգչուհի Նունե Եսայանի դաջվածքներն առավել քան աչքի են ընկնում: Դրանք վերջերս են արվել: Երկու ձեռքին էլ Նունեն դաջել է երեխաների անվան առաջին տառերը՝ Հ և Է, համապատասխանաբար՝ Հենրի և Էլիզաբեթ։
Մարիամ Մելիքյան
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը լուսանկարներում միշտ ցուցադրում է իր դաջվածքները: Դրանցից մեկը դաստակին արված կարդիոգրաման է: Դերասանուհին երկու այլ դաջվածքներ էլ ունի, որոնք խնամքով թաքցնում էր, բայց, իհարկե, դա չի կարող վրիպել նրա երկրպագուների աչքից: Մարիամը դաջվածքներ ունի որովայնի ու կրծքավանդակի վրա:
Էվա Խաչատրյան
Դերասանուհի Էվա Խաչատրյանի դաջվածքը թևին է: Նա ևս նախապատվությունը տվել է սլաքներին:
Էմմա Ասատրյան
Ջազ երգչուհին գեղեցիկ դաջվածք ունի պարանոցին: Նուրբ տառերով գրությունը հավանաբար նրա կարգախոսն է: