
Առաջիկա օրերին օդերևութաբաններն առանց տեղումների և ջերմաստիճանի էական տատանումների եղանակ են կանխատեսում։ «Հիդրոմետի» տեղեկացմամբ այսօր և վաղը հանրապետության տարածքում առանց տեղումների և ամպամածության եղանակ կլինի: Ջերմաստիճանը կպահպանվի:
Իսկ փետրվարի 18-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն՝ լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Փետրվարի 18-ին օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Այսօր՝ փետրվարի 15-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 14-16 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքություն։