Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Ուլաջալը գյուղի բնակիչ Ֆահմին Դաշքըն օղլու Մեհդիևը զորամասում մահացել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Մեհդիևի հոր փոխանցմամբ` մահվան պատճառը եղել է սրտի հանկարծակի կանգը:
Հայրը հայտնել է նաև, որ իր որդին նախկինում սրտի հետ կապված հիվանդություններ և բողոքներ չի ունեցել:
Ֆահմին Դաշքըն օղլու Մեհդիևը փետրվարի 15-ին հուղարկավորվելու է իր ծննդավայրում` Ուլաջալըում: