23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի միակ կին մասնակից Կատյա Գալստյանն ավարտեց ելույթները:
Գալստյանն ուժերը չափեց կանանց 10 կմ դասական ոճում և 30 րոպե 25.1 վայրկյան արդյունքով գրավեց 72-րդ հորիզոնականը: Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ նորվեգուհի Ռագնիլ Հագան:
Ըստ նախնական հայտի՝ Գալստյանը պետք է մրցեր նաև կանանց սպրինտում, սակայն նա հայտավորված չէր: Հայաստանի մյուս մասնակից Միքայել Միքայելյանը փետրվարի 16-ին կմրցի ազատ ոճում, իսկ Աշոտ Կարապետյանը հսկա ոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք ձևերում՝ փետրվարի 18-ին և 22-ին: