Միանգամից 54 դելֆիններ են նետվել Մեքսիկայի Հարավային Ստորին Կալիֆոռնիայի նահանգի ափ: Այդ մասին փետրվարի 14-ին հայտնել է լատինամերիկյան երկրի շրջակա միջավայրի պաշտպանության դատախազությունը:
Գերատեսչության տվյալներով՝ ձեռնարկված փրկարարական գործողության շնորհիվ հաջողվել է փրկել 33 ծովային կաթնասունների, սակայն 21 դելֆին սատկել է:
Մասնագետներն արդեն զննել են կենդանիների լեշերը և հանգել այն եզրակացության, որ դրանց ափ նետվել է հարկադրել գրոհը այլ տեսակի դելֆինների կողմից: Լեշերի վրա մնացել են վերքերի հետքերը, որոնք հասցրել են թշնամաբար տրամադրված ցեղակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: