Օլյա Հակոբյանը` «Վերջին գործարքը» ֆիլմաշարի և առաջին անգամ համբույրի տեսարանում նկարահանվելու մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Օլյա Հակոբյանը` «Վերջին գործարքը» ֆիլմաշարի և առաջին անգամ համբույրի տեսարանում նկարահանվելու մասին. life.panorama.am

Երկուշաբթիից «Արմենիա պրեմիումը» սկսել է «Վերջին գործարքը» ֆիլմաշարի ցուցադրությունը, որտեղ նկարահանվել է նաև դերասանուհի Օլյա Հակոբյանը:

Life.panorama.am-ը նոր նախագծի մասին խոսել է դերասանուհու հետ:

«Այս ֆիլմաշարում ցուցադրվում են մարդկային ճակատագրեր, որոնք ակամա խաչվել են: Նրանք բոլորն ունեն մեկ խնդիր, որը կարող է լուծել մի թանկարժեք վզնոց: Յուրաքանչյուր սերիայում ավելի հստակ կբացատրվի, թե կոնկրետ ով, ինչ նպատակ ունի: Իմ հերոսուհին ունի շատ կարևոր խնդիր, այդ իսկ պատճառով համաձայնել է տվյալ խաղի կաննոներին, որոնք հետո պարզվում է, որ այնքան էլ հեշտ չեն»,- խոսելով ֆիլմաշարի սյուժետային գծերի մասին` նշեց Օլյան:

Դերասանուհին պատմեց, որ այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը սկզբում ընդունել է բացառապես լավ սցենարի համար:

«Առաջարկը ստացել եմ ֆիլմի տնօրեն Հակոբ Թովմասյանից, նա հրավիրեց ինձ նախագծի մասին խոսելու, հետո ծանոթացա ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի հետ, ով ներկայացրեց սցենարը, ինչն էլ ինձ շատ դուր եկավ: Սկզբում դա հիմնական պատճառն էր, որ համաձայնեցի, քանի որ անձնակազմին դեռևս ծանոթ չէի: Ի դեպ` իմ հերոսուհու համար նրանք երկար փնտրտուքների մեջ են եղել, բայց վերջում ընտրվեցի ես»,- նշեց նա ու խոսեց իր կերպարի մասին.

«Իմ հերոսուհին ռադիոտեխնիկայի տեսախցիկների մասնագետ է, նա հեշտությամբ գաղտնաբառեր է կոտրում: Նա պետք է անի ամեն ինչ, որպեսզի հնարավոր լինի առևանգել թանկարժեք վզնոցը: Բացահայտումներ չեմ ուզում անել, միայն կասեմ, որ բավականին հետաքրքիր իրադարձություններ են սպասվում»:

Օլյան նշեց, որ դերասանական կազմին ծանոթ չի եղել, բայց հեշտությամբ է ինտեգրվել նոր թիմում.

«Իմ խաղընկերներից անձամբ ծանոթ էի միայն Կառլոս Մուրադյանին, ով իմ արդեն 17 տարվա ընկերն է: Թեև մնացածին չէի ճանաչում, բայց մեծ սիրով աշխատեցի նրանց հետ: Իսկապես ու շատ անկեղծ եմ ասում` նկարահանման հրապարակում շատ լավ մթնոլորտ էր տիրում: Այս նախագծում ամեն ինչ ինձ համար բացահայտում էր, ամենահետաքրքիրը Հայկ Դուրգարյանն էր, քանի որ նա մասնագիտությամբ դերասան չէ, շատ էր անհանգստանում իր խաղի համար: Մի խոսքով բավականին հետաքրքիր նկարահանումներ ենք ունեցել»,- պատմեց մեր զրուցակիցը:

«Վերջին գործարք»-ում Օլյա Հակոբյանն առաջին անգամ համբյուրի տեսարանում է նկարահանվել: Այս մասին խոսելիս` դերասանուհին հավելեց.

«Իմ գործունեության մեջ առաջին անգամ համբուրվել եմ: Իհարկե, չեմ ասի, թե որ դերասանի հետ, որպեսզի չբացեմ սյուժեի հետ կապված փակագծերը: Ասեմ, որ կրկին սցենարից ելնելով եկա այդ որոշմանը: Թեպետ կային, այսպես ասած, բաց տեսարաններ ևս, բայց Դավիթ Զոհրաբյանը հնարավորինս գեղեցիկ էր նկարում այդ ամենը: Անկեղծ ասած, վերջնական արդյունքը ինքս էլ չեմ տեսել ու չեմ պատկերացնում, այնպես որ ինքս էլ սպասում ու հետևում եմ ֆիլմին»:

life.panorama.am



Նման նյութեր