Նազոն` «Natural reverb» նախագծի նոր երգի մասին. life.panorama.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նազոն` «Natural reverb» նախագծի նոր երգի մասին. life.panorama.am

Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի «Natural reverb» նախագծի մասին Life.panorama.am-ը նախկինում պատմել է: Նախագծի էությունը կայանում է նրանում, որ նա երգում է հենց տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Ստոպ կադրեր չկան, ամեն ինչ կենդանի է ու բնական: Մի քանի ամիս առաջ մեկնարկած այս նախագծով դերասանուհի և արդեն երգչուհի Նազիկը հստակ քայլերով առաջ է շարժվում, նա արդեն նրկայացրել է իր` թվով 3-րդ կատարումը:

Նոր տեսահոլովակի մասին Նազիկը դարձյալ խոսել է Life.panorama.am-ի հետ` հայտնելով, որ այս կատարումն իր համար յուրահատուկ նշանակություն ունի.

«Նոր երգի ընտրությունն ինձ համար շատ խորհրդանշական էր: Sinead O Connor-ի «Nothing compares to you» երգն ինձ համար բոլոր ժամանակների հիթերից է: Այն իմ մանկության երգերից է, շատ լավ եմ հիշում, թե ինչպես էր հայրս սիրում այս երգն ու ինչքան սիրով էինք լսում այն մեր ընտանիքում: Կարելի է ասել, որ այս երգը նվիրեցի հայրիկիս. Ես հավատում եմ, որ նա ինչ-որ մի տեղ հեռվում` վերևում, լսում է ինձ: Երգը կատարելուց այնքան մեծ էր հուզմունքս, որ անգամ դուբլերից մեկի ժամանակ հուզմունքից չէի կարողանում կառավարել ձայնս: Կարծում եմ` սա երգ չէ, այլ մի ամբողջ հոգեվիճակ: Երգի ընտրությունն իսկապես բոլորիս սրտով էր` թե իմ, թե ամուսնուս, ու թե երաժիշտների, ովքեր շատ գեղեցկացնում են իմ կատարումը»,- պատմեց Նազոն ու ընդգծեց.

«Այս նախագծի համար երաժիշտները շատ կարևոր են, քանի որ հենց նրանց շորհիվ է երգը ավելի տպավորիչ դառնում: Այս անգամ մենք նոր գործիք օգտագործեցինք, խոսքը թավջութակի մասին է, որն ավելի խորն ու զգացմունքային էր դարձրել երգը: Ի դեպ` ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ սիրելի և արդեն հարազատ դարձած երաժիշտներին`Գարիկ Գագիկյանին և Նարեկ Գասպարյանին»:

«Natural reverb» նախագիծն իրականացնելու համար շատ կարևոր է վայրի ընտրությունը, քանի որ բնական ակուստիկ միջավայր է պետք: Խոսելով այս մասին` մեր զրուցակիցը պատմեց.

«Մեր նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկը հենց վայրն է: Ինչպես ամեն անգամ, այն ընտրել է ամուսինս: Վայրը թելադրում է երգը. «Nothing compares to you» երգը չէր կարող փոքր ակուստիկ վայրում հնչեր: Այս պարագայում տեղանքը լիարժեք համապատասխանում էր: Երգել եմ վաղուց մոռացված մի դահլիճում, որին մենք նոր շունչ տվեցինք: Այն հրաշալի էր թե վիզուալ, թե ակուստիկ առումներով»:

Նազիկ Բաղդասարանի խոսքով` նկարհանումներն արագ են կատարել, քանի որ մեկ կադրով են դրանք տեղի ունենում:

«Ինչպես ամեն ներկայացումից առաջ, այնպես էլ ամեն երգելուց առաջ, ինչ խոսք, հուզմունք կա, բայց հենց սկսում եմ երգել առաջին նոտաները, այն ասես կորչում է: Ես շատ շնորհակալ եմ մեր ողջ թիմին պրոֆեսիոնալ և անշահախնդիր աշխատանքի համար: Նրանց շնորհիվ եմ ես կարողանում ներկայանալ»,- նկատեց նա:

Ի դեպ` Նազիկը հստակ քայլերով է փորձում առաջ շարժվել: Շուտով նա ու ամուսինը կսկսեն զբաղվել հաջորդ հոլովակի նկարահանումներով, բայց այդ մասին դերասանուհին դեռևս չցանկացավ խոսել:

Իսկ վերջում նշեց, որ այս նախագծից հետո նոր առաջարկներ է ստացել` կապված սեփական երգի ստեղծման հետ.

«Շատ նպատակներ կան, որոնք փորձում ենք իրականցնել: Այս ժանրում ես ինձ հիանալի եմ զգում, ինչը միայն ոգևորում է անընդհատ նոր աշխատանքներով ներկայանալ»,- ավարտեց Նազոն:

life.panorama.am