Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» «Յեմտկրաֆտ Արենա» ստադիոնում հյուրընկալվեց շվեդական «Էստերսունդին»:
Հանդիպումն ավարտվեց Արսեն Վենգերի գլխավորած թիմի հաղթանակով` 3:0: Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Նաչո Մոնրեալը:
24-րդ րոպեին «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպան Սոտիրիս Պապայանոպուլոսին և հայտնվեց դարպասում:
58-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը: Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 84-րդ րոպեին:
Հանդիպման վերջնամասում մրցավար Դավիդ Ֆերնանդես Բորբալանը «Արսենալի» տուգանային հրապարակում մատնանշեց 11 մետրանոց նշակետը, սակայն այն չկարողացավ անվրեպ իրացնել շվեդական ակումբի պաշտպան Տոմ Պետերսոնը:
Հավելենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին:
«Էստերսունդ»-«Արսենալ»` 0:3
Գոլերը` Նաչո (13), Պապայանոպուլոս (24, ինքնագոլ), Օզիլ (58)
Ամբողջությամբ՝ armsport.am