
Առանց կաղապարների, ազատամիտ, անկաշկանդ, անմիջական ու անկեղծ. hայկական շոու-բիզնեսի «սպիտակ ագռավը» կրկին փորձել է սադրել տղամարդկանց՝ ներկայացնելով նոր գայթակղիչ ֆոտոշարք: Առիթը Վալենտինն էր: ԱՄՆ-ում բնակվող Շպռոտը լուսանկարներից մի քանիսը տրամադրել է BlogNews.am-ին ու պատմել կերպարի ու ֆոտոշարքի գաղափարի մասին:
«Ֆոտոշարքն իրականացրել ենք տաղանդավոր լուսանկարիչ Գոգայի հետ: Կերպարները տարբեր են ու շպռոտական: Ես ուրիշ ռակուրսից եմ կյանքին նայում: Արժեքներս էլ են տարբեր, ամբողջի հետ չեմ ձուլվում, չեմ կարող»:
ԱՄՆ-ում բնակվող երգչուհին Վալենտին չունի արդեն երկար ժամանակ, բայց դա չի խանգարել օրը լիարժեք ու հագեցած անցկացնելուն. «Շատ գեղեցիկ տոն է սիրահարների համար: Ամերիկայում էլ տոնը նշում են այնպես, ինչպես բոլորը: Թող սիրո տոնը տարվա մեջ մեկ անգամ չլինի, թող ամեն օրը սիրով լի լինի»,- եզրափակեց Շպռոտը:
https://www.instagram.com/p/BfDPrwFAQ2K/?taken-by=hyecinema