Հռոմի կայսր Կալիգուլան իր իշխանությունը շատ դրական սկսեց՝ չեղյալ համարելով մի շարք չափից ավելի խիստ օրենքներ, որոնք վերաբերվում էին Կայսեր անձը վիրավորելուն և վճարեց նախորդ կայսրերի կուտակած պարտքերը: Նա նաև իջեցրեց կայսրության հպատակներից գանձվող հարկերը: Սակայն դեռ 8 ամիս էլ չղեկավարած, Կալիգուլան ծանր հիվանդացավ (ըստ երևույթին՝ էնցիֆալիտով, որը բերեց ուղեղի վնասվածքների), իսկ առողջանալուց հետո Կալիգուլան արդեն լրիվ փոխվել էր:
Նա ստիպեց ինքնասպանություն գործել իր մի քանի բարեկամների, իսկ այլոց բարձրացրեց դեպի իշխանական օլիմպ և սկսեց պատրաստվել դեպի Բրիտանիա կատարվելիք արշավանքին:
Նա մարմարյա տաղավար կառուցել տվեց իր ձիու՝ Ինցիտատուսի համար, ոը կահավորեց նաև թանկարժեք աթոռներով ու մահճակալներով (հասկանալի է, որ ձին դրանցից օգտվել չէր կարող, իսկ եթե հասկանալի չէ, ուրեմն դուք Կալիգուլան եք):
Մի անգամ Կալիգուլան հրամայում է իր պահակազորին առյուծների մենամարտին հետևող հանդիսատեսի առաջին հինգ շարքին արենա շպրտել: Բոլոր մարդիկ զոհվեցին, որովհետև արենա բաց թողեցին էլ ավելի շատ առյուծներ:
Կալիգուլան կտտանքների էր ենթարկում մարդկանց զուտ սեփական հաճույքի համար և կիրառում էր նորանոր ու էլ ավելի դաժան տանջանքների ձևեր:
Մի անգամ նա պատերազմ հայտարարեց ծովերի աստված Նեպտունին: Նա իր զորքերը տարավ ծովափ և զինվորներին հրամայեց նիզակները ջուրը նետել:
Ի վերջո Կլիգուլային սպանեցին մի քանի անհաջող մահափորձերից հետո…