EnterTrain-ը ներկայացնում է Հաննա Քյոսթլերին, ով Ավստրիայում է ծնվել: Աղջկա գրեթե ողջ մանկությսն ընթացքում նրա ընտանիքը ճամփորդել է:
Հաննան ծնողների հետ ապրել է ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Չինաստանում, Ճապոնիայում: Բնակության վայրը մշտապես փոխելն աղջկան հնարավորություն չի տվել ընկերներ ունենալ: Հաննային թվում էր, որ հենց մշտական տեղափոխությունների պատճառով են մանուկ ժամանակ առաջացել իրեն
մահվան շեմին հասցրած խնդիրները:
Ամեն ինչ բավական անմեղ ձևով է սկսվել: Նախ առողջ սննդակարգով տարված Հաննան ամբողջովին հրաժարվել է արագ սննդից: Ավելի ուշ նա սննդակարգից վերացրել է ճարպեր պարունակող բոլոր մթերքները: Հետո հերթը հասել է ածխաջրերին:
Ժամանակի ընթացքում դեռահասն անցել է բացառապես բանջարեղենային սննդի և գոլորշու վրա պատրաստված տոֆուի: Դպրոցական քննությունների ժամանակ Հաննան առաջին անգամ հայտնվել է բժիշկների հսկողության տակ, բայց կարողացել է խաբել մասնագետներին: Իսկ երբ երիտասարդ Քյոսթլերը 18 տարեկան է դարձել ծնողներին համոզել է, որ արդեն լրիվ ինքնուրույն է և կկարողանա մենակ ապրել:
Այդ ժամանակ էլ սկսվել է իսկական սարսափը: Հայրենի երկիր վերադառնալով՝ Հաննան շատ խիստ դիետա է պահել: Երբ արդեն կողքին մեծահասակներ չեն եղել, նա սկսել է ավելի ու ավելի կրճատել սննդի բաժինները: Բարեբախտաբար, աղջկա պապիկը մոտ է ապրել և ժամանակ առ ժամանակ նրա հետ հեռախոսով խոսել է:
Երբ նշանակված ժամին թոռնուհին չի կապվել, նա ոստիկանություն է կանչել: Հաննայի տան դուռը կոտրելով՝ իրավապահները նրան անգիտակից վիճակում են հայտնաբերել:
Աղջիկը նիհարել էր մինչև 31 կգ, և նրա օրգանները դադարել են գործել: Հիվանդանոցում հայտնվելով՝ մեր հերոսուհին վերջապես հասկացել է, թե ինչ է արել իր մարմնի հետ:
Բժիշկների օգնությամբ Հաննան արագ սկսել է առողջանալ: Այնուամենայնիվ, նա ստիպված է եղել 10 ամիս անցկացնել մասնագիտացված կլինիկայում:
Հիմա աղջիկը սովորում է Մեծ Բրիտանիայի Ուորիքսի համալսարանում: Այնտեղ Հաննան շատ ընկերներ է ձեռք բերել և նոր կյանք է սկսել:
Իր բլոգում անորեքսիայի նախկին զոհը խոսում է իր ապրումների մասին և թե ինչպես է կարողացել հաղթահարել հիվանդությունը: