
Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանն ավարտեց ելույթները 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:
Միքայելյանն ուժերը չափեց տղամարդկանց 15 կմ դասական ոճում: 18-ամյա Միքայելյանը 116 մարզիկների շարքում զբաղեցրեց 84-րդ տեղը՝ գրանցելով 39:01.4 արդյունք:
Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոգնան: Արծաթե մեդալի արժանացավ նորվեգացի Սիմեն Կրյուգերը, իսկ բրոնզե մեդալը նվաճեց ռուս Դենիս Սպիցովը: