«Ի՞նչ». ամերիկացին կնոջ հղիության մասին իմացել է ինքնաթիռի օդաչուից
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ». ամերիկացին կնոջ հղիության մասին իմացել է ինքնաթիռի օդաչուից

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի բնակչուհի Օդրի Ռոուզը որոշել է ոչ սովորական ձևով հայտնել ամուսնուն այն մասին, որ իրենց ընտանիքին համալրում է սպասում. նրա
փոխարեն դա արել է այն ինքնաթիռի օդաչուն, որով նրանք Թամփայից թռչում էին Չիկագո: Այդ մասին գրել է Global News-ը:

Օդրիի խոսքով՝ իրենց առաջնեկի դեպքում իր ամուսինը՝ Դևիդը, ամեն բան իսկույն հասկացավ իր դեմքից:

Այս անգամ նա ցանկացել է ամեն ինչ այլ կերպ անել, ուստի նամակ է գրել ինքնաթիռի անձնակազմին: «Ես մեծ խնդրանք ունեմ: Հենց նոր իմացա, որ հղի եմ, և ցանկանում եմ անակնկալ մատուցել ամուսնուս: Հուսով եմ՝ դուք այդ մասին կհայտարարեք թռիչքից առաջ»,- ասված է նամակում:

Դևիդի արձագանքը Օդրին տեսագրել է: Սկզբում նա պարզապես նայում էր սմարթֆոնին, բայց հետո լսել է իր անունը և իսկույն ամեն ինչ հասկացել:

«Դատելով ըստ ամենայնի, Դևիդ և Օդրի Ռոուզները գաղտնի ինքնաթիռ են անցկացրել ևս մեկ ուղևորի»,-բարձրախոսով հայտարարել է անձնակազմի հրամանատարը:
Դրանից հետո հոլովակի մեծ մասում Դևիդը ժպտում է և կրկնում նույն բառը՝ «ի՞նչ»:

Վերջում նա կնոջից հետաքրքրվում է, թե ինչպես նրան հաջողվեց դա անել, համբուրում է նրան. իսկ հետո ևս մեկ անգամ կրկնում՝ «ի՞նչ»: Մյուս ուղևորները զույգին ողջունել են ծափահարություններով:

Օդրին խոստովանել է, որ գոհ է հաջողված անակնկալից: «Ես նայում էի նրան և արտասվում, ես շատ հուզված էի, շատ էի նյարդանանում: Նրա դեմքի
արտահայտությունն անգին էր: Հենց այդ արձագանքին էի սպասում»,- պատմել է Օդրին Global News-ին:



Նման նյութեր