Մեսրոպ Հարությունյանի գրառումը Facebook-ի իր էջում.
Զրուցում են երկու կարկառուն ՀՀԿ-ական՝ Է.Շարմազանովն ու Վ.Բաղդասարյանը.
-Վահրամ,- հարցնում է Է.Շ-ը,- դու կիմանաս, էսօրվա համար Գագիկ Սուրենյանն ի՞նչ եղանակ է կանխատեսել:
– Ճաշից հետո անձրև է լինելու:
– Թուուու, ես էլ թարսի նման «զոնտիկ» չեմ վերցրել:
– Է, դու էլ էսօր մի ճաշիր…