Չինաստանի ոստիկանությունը նոր գաջետ է ստացել, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն հայտնաբերել կեղծ փաստաթղթերն, ինչպես նաև բարձր որակով ձայնագրել տեղի ունեցող իրադարձությունները:
GLXSS Pro «խելացի» ակնոցի վրա չինական երկաթուղային ոստիկանությունն աշխատել է 2 ամիս:
GLXSS Pro-ն արտադրվում է այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսիք են՝ Google, Lenovo, Microsoft և China Aeronautics Consortium:
GLXSS ակնոցի վրա տվյալները փոխանցվում են Android-ի միջոցով: Այդ սարքի օգնությամբ չինացի ոստիկաններին հաջողվել է 7 հանցագործի և կեղծ փաստաթուղթ ունեցող 26 մարդու հայտնաբերել:
Արտադրողները պատմել են, որ GLXSS-ը հագեցած է Cortex-A7 4-միջուկային պրոցեսորով և 1 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողությամբ:
armlife.am