ՀՀ մշակույթի նախարարությունը փնտրում է Երվանդ Քոչարի հեղինակած՝ Իսահակյանի դիմաքանդակը
Advertisement 1000 x 90

ՀՀ մշակույթի նախարարությունը փնտրում է Երվանդ Քոչարի հեղինակած՝ Իսահակյանի դիմաքանդակը

ՀՀ մշակույթի նախարարությունը փնտրում է Երվանդ Քոչարի հեղինակած՝ Ավետիք Իսահակյանի դիմաքանդակը: Երվանդ Քոչարի թանգարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Իսահակյանի դիմաքանդակը չենք կարողանում գտնել: Գուցե այս խնդիրը բարձրաձայնելով` կարողանանք ինչ-որ տեղ հայտնաբերել այն»,- ասաց նախարարն ու հույս հայտնեց, որ ինչ-որ տեղից որևէ մեկը կարձագանքի:

Քոչարը քանդակը կերտել է Վենետիկում 1922-1923 թթ.:

Լուսանկարը` Երվանդ Քոչարի թանգարանի