Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը
Advertisement 1000 x 90

Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը

Սևանի թերակղզու հարակից հանգստյան գոտու տարածքում փետրվարի 17-ին քաղաքացի է անհետացել:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ անհետացել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել են Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը և կրակայրիչը:

Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաև լճի հատակը ափից մինչև 40 մ հեռավորության վրա: Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: