Հայտնի մարդիկ, որոնք գիտեն, որ ուժը պարզության մեջ է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնի մարդիկ, որոնք գիտեն, որ ուժը պարզության մեջ է

Տարածված կարծիք է՝ հայտնիները չեն կարող հասկանալ սովորական մահկանացուներին: Այդուհանդերձ, հայտնի մարդկանց մեջ կան այնպիսիք, որոնք թեև մեծահարուստ են, գերադասում են պարզ և հասարակ կյանքը: Նման կենսակերպն իր հերթին ավելի մեծ ակնածանքի առիթ է: Ներկայացնում ենք ճանաչված մարդկանցից յոթին: Նրանք փայլել և փայլում են իրենց պարզ և հասարակ կենսակերպով:

Կոկո Շանել

Մադմուազել Կոկոն կարողացել է դյուրացնել աշխարհի կանանց կյանքը, բազմաշերտ հագուստները փոխարինելով պարզ զգեստներով, իսկ փետրավոր գլխարկները՝ ավելի կիրառական նմուշներով: Իր պարզ հորինվածքները նա ինքն է կրել, ցույց տալով, որ իրական հմայքը կարող է ներկայանալ նաև հասարակ մտահաղացումներով:

Մարկ Ցուկերբերգ

Facebook-ի հիմնադիրը չափազանց զուսպ է հագուստ ընտրելիս: Նրա զգեստապահարանում սովորական սպորտային հագուստ է: Ինչպես Մարկն ինքն է ասում, զգեստապահարանը այն տեղը չէ, որի համար արժե ժամանակ ծախսել: Չնայած մուլտիմիլիարդատերը կարող է ժամը մեկ թանկարժեք իրեր և զգեստներ գնել՝ գերադասում է համեստ ապրելակերպը:

Սթիվ Ջոբս

Աներևակայելի եկամուտները Apple-ի հիմնադրի գլուխը չեն պտտեցրել: Միշտ ջինս է կրել, սև բլուզ, սպիտակ սպորտային կոշիկ: Ապրել է սովորական բազմաբնակարանային շենքում՝ Վեյվերլի 2101, որը հաստատ առանձնատուն չես կարող համարել…

Ինգվար Կամպրադ

IKEA հիմնադիր արդեն մի քանի տարի է սովորական կյանք է վարում: Զգեստները գնում է իսպառ վաճառակետերից, վարում է հին Volvo, ճամփորդում է էկոնոմ դասով: Տունը կահավորված է իր ընկերությունում վաճառվող գույքից: Համարվում է աշխարհի ամենահամեստ միլիարդատերերից մեկը:

Ռասել Քրոու

Ամերիկայի ամենապահանջված դերասաններից մեկը հրաժարվել է բնակվել Լոս Անջելեսի շքեղ առանձնատանը, բնակություն հաստատելով Ավստրալիայում. գնել է ռանչո և սովորական ջիփ: Թանկարժեք մեքենաների և զգեստների փոխարեն գերադասում է արոտավայրեր և ձիեր:

Առնոլդ Շվարցենեգեր

Համաշխարհային ճանաչում ունեցող Շվարցենեգերը, ապշեցնում է իր համեստությամբ: 2004-ին փրկել է ջրահեղձ եղածի կյանքը: Այդ մասին երբեք չի բարձրաձայնել:

Կիանու Ռիվզ

Բարություն, համեստ կյանք: Սա է նրա ընտրությունը: Պարբերաբար իր եկամուտն ուղղում է բարեգործական կազմակերպություններին, նվերներ է գնում անծանոթ մարդկանց, վարում է համեստ կյանք: Նյու Յորքում օգտվում է մետրոյով, զարմացնելով բոլորին:

soulpost.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը