Պատրիկի խոսքերն ինձ պարզապես ուժ են տալիս, որպեսզի պայքարեմ հաղթանակի համար. Ռոբերտ Քոլոյանը կրկին հայտնվել է ֆրանսիահայ երգչի ուշադրության կենտրոնում. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Պատրիկի խոսքերն ինձ պարզապես ուժ են տալիս, որպեսզի պայքարեմ հաղթանակի համար. Ռոբերտ Քոլոյանը կրկին հայտնվել է ֆրանսիահայ երգչի ուշադրության կենտրոնում. life.panorama.am

Արդեն հայտնի է, որ փետրվարի 19-ին և 22-ին կկայանան «Դեպի եվրատեսիլ» նախագծի կիսաեզրափակիչ համերգները, իսկ փետրվարի 25-ին եզրափակիչ հայտնված տասը մասնակիցներից հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքում կընտրվի հաղթողն, ով «Եվրատեսիլ 2018»-ում կներկայացնի Հայաստանը:

Ռոբերտ Քոլոյանը կերգի առաջին կեսաեզրափակչում: Այս օրերին նա զբաղված է փորձերով, սակայն իր համար արդեն իսկ հաջողություն գրանցել է: Շատերը կհիշեն, որ, երբ Ռոբերտը մասնակցում էր «Հայաստանի ձայնը» նախագծին ու դուրս մնաց, ֆրանսիահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին անձամբ էր նրան նամակ գրել` հայտնելով իր հիացմունքի խոսքերը: Պարզվում է, որ Պատրիկը շարունակում է հետևել երիտասարդ երգչի գործունեությանը, և այս անգամ ևս Ռոբերտին հաջողություն է մաղթել «Դեպի եվրատեսիլ»-ում:

«Շատ  ուրախ և հպարտ եմ, որ հայտնի արտիստից արդեն երկրորդ անգամ եմ ստանում հիացմունքի խոսքեր, որոնք ինձ իսկապես շատ են ոգևորում: Պատրիկի խոսքերն ինձ պարզապես ուժ են տալիս, որպեսզի սկսած գործս էլ ավելի մեծ հաճույքով կատարեմ և պայքարեմ հաղթանակի համար»,- Life.panorama.am-ին պատմեց Ռոբերտն ու շարունակեց.

«Այն, որ իմ և իմ թիմի աշխատամքը գնահատվում է ախարհահռչակ երգչի կողմից, ինձ համար դա միայն մեծ պատիվ է: Նա գրել էր ինձ` «Բարև Ռոբերտ: Կարծում եմ` երգդ շատ գեղեցիկ ու տպավորիչ է: Դու ունես հիանալի ձայն, բրավո: Մաղթում եմ քեզ լավ ապագա: Մինչ հանդիպում` Պատրիկ Ֆիորի»»:

Խոսելով մրցույթի մասին` Ռոբերտը նշեց.

«Կարծես թե մարդկանց դուր է եկել երգս, ինչը խոսում է այն մասին, որ այն ամենը, ինչ ուզում էի փոխանցել հանդիսատեսին, իրոք տեղ է հասել: Ես ամեն օր նամակներ եմ ստանում Հայաստանից և արտերկրից, և շատ ուրախանում եմ, որ իմ երգը գրավել է շատ շատերի ուշադրությունը: Ամենահիանաի փաստերից մեկն այնն է, որ իմ երգի քավեր տարբերակներն են մարդիկ երգում ու ուղարկում, դրանք ինձ անմոռանալի զգացողություններ են պարգևում: Այս ամենը ինձ կրկնակի պարտավորեցնում է, հիմա ես անում եմ ամեն հնարավորը, որպեսզի ելույթովս արդարացնեմ ինձ և իմ երգը սիրողների վստահությունը»:

Ռոբերտը նկատեց, որ փետրվարի 19-ին անկրկնեկի շոու է սպասվում, որն, իր խոսքով, մարդկանց մտածելու տեղիք կտա:

«Հիմա վերջին օրերն են, տարվում են վերջին նախապատրաստական աշխատանքները, մենք մասնակցում ենք փորձերի առավոտից մինչ ուշ գիշեր, բայց այդ ամենը անում ենք այնքան մեծ սիրով, որ ոչ միայն չենք հոգնում, այլև ժամերը չեն բավականացնում»,- հավելեց նա: