Փետրվարի 16-ին The New Yorker ամսագիրը հանդես է եկել «Դոնալդ Թրամփ, Playboy-ի մոդել և ամուսնական անհավատարմությունը թաքցնելու սիստեմը» վերտառությամբ հրապարակմամբ: Դրանում պատմվում է մոդել Կարեն Մակդուգալի հետ Թրամփի սիրավեպի մասին, որը սկսվել է 2006թ.: Այդ ժամանակ գործարարն արդեն մեկ տարուց ավելի ամուսնացած էր Մելանիա Թրամփի հետ և դաստիարակում էր որդի Բերրոնին:
Թրամփի հետ հարաբերությունների պատմության մասին հայտնել է ինքը՝ մոդելը: Ընդ որում, 2016թ. նոյեմբերին National Enquirer տաբլոիդը Մակդուգալից գնել է նրա պատմության իրավունքը 150 հազար դոլարով և տարբեր բոնուսներ՝ նրա սյունակների հրապարակում, պարբերականի շապիկի համար լուսանկարահանում:
Հավանաբար լրագրողները պատրաստվում էին այդ պատմությունը խառնել նախընտրական արշավի բուռն շրջանում: Համաձայն National Enquirer-ի հայտարարության, նրանք դա չեն արել, որովհետև Մակդուգալի պատմությունը ոչ հավաստի են համարել:
Այնուամենայնիվ The New Yorker-ի լրագրողը կապվել է Մակդուգալի հետ և խնդրել պատմել Թրամփի հետ հարաբերությունների մասին: Ըստ մոդելի, իրենք ծանոթացել են 2006թ. հունիսին, երբ Թրամփը իր ռեալիթի-շոուի համար դրվագ էր նկարահանում Լոս Անջելոսում:
Թրամփի ու Մակդուգալի հարաբերությունները տևել են յոթ ամիս՝ մինչև 2007թ. ապրիլը: Այդ ընթացքում նրանք շատ անգամ հանդիպել են, միասին գնացել փակ երեկույթների: Մոդելը ինքնաթիռով մեկնում էր Թրամփի մոտ՝ տարբեր քաղաքներ: Վերջինս ինքը երբեք չէր գնում տոմսը, այլ միայն փոխհատուցում էր դրա արժեքը, որպեսզի չթողնի թղթային հետքեր: Թրամփը բերել է մոդելին Թրամփ Թաուերում իր ապարտամենտները և անգամ ցույց է տվել նրան Մելանիայի ննջասենյակը: Նա նաև ծանոթացրել է Մակդուգալին իր ավագ որդու հետ:
Թրամփն իբրև թե խոստացել է Նյու Յորքում բնակարան գնել Մակդուգալի համար՝ որպես Սբծննդյան նվեր:
Թրամփի ու Մակդուգալի հարաբերություններն ավարտվել են գործարարի կոպիտ մեկնաբանությունների պատճառով: Մասնավորապես, իմանալով, որ մոդելի մայրը հավանություն չի տալիս իրենց հարաբերություններին, Թրամփն ասել է՝ ո՞վ է այդ ծեր կախարդը, Մակդուգալն այդ բառերը վիրավորական է համարել:
Մակդուգալը պատմել է, որ իր պատմության հրապարակման բացառիկ իրավունքի պայմանագրի ձևակերպումից հետո ինքը վախենում էր խոսել գործարարի մասին: Պատմելու համար իրեն ոգեշնչել է Հոլլիվուդում սեքսուալ նկրտումների մասին պատմությունը և #Metoo շարժումը:
«Ես գիտեմ, որ դա լրիվ ուրիշ պատմություն է ու ուրիշ հանգամանքներ: Բայց, միևնույն է, ինձ համար դարձավ ոչ այնքան վախենալու»,- ասել է մոդելը:
Մակդուգալը համարում է, որ իր պատմությունը կարող է օրինակ դառնալ այլ կանանց համար, որպեսզի նրանք չստորագրեն նման համաձայնություններ տեղեկատվություն չհրապարակելու մասին:
National Enquirer-ում հայտնել են, որ ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո Մակդուգալի պայմանագրում ուղղում է մտցվել, որը թույլ է տալիս նրան պատասխանել նախագահի հետ իր հարաբերությունների մասին «լրագրողների օրինական հարցերին»: