Փորկապությունը բավական տարածված խնդիր է, որն անուշադրության մատնելու դեպքում կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է բնական միջոցներ, որոնք կարող են օգնել խնդրի դեմ պայքարում։
Ալոէ վերայի հյութ։ Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր առավոտ 1 թեյի գդալ ալոէ վերայի հյութ օգտագործել՝ այն ավելացնելով 100-150 մլ ջրին։
Խնձոր։ Փորկապության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը խնձորն է։ Այս միրգը պեկտին է պարունակում, որն օգնում է արագացնել աղիների աշխատանքը։ Խնձորն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ քանակի բջջանյութով։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2 խնձոր օգտագործել։
Բանան։ Այս միրգն իդեալական տարբերակ է նյութափոխանակությունը և աղիների անցանելիությունը լավացնելու համար։ Այն մեծ քանակով բջջանյութ է պարունակում և օգնում է ազատվել արգասիքներից։
Կանաչ թեյ։ Կանաչ թեյը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նպաստում են նյութափոխանակությանն ու արգասիքներից ազատվելուն։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2 բաժակ կանաչ թեյ օգտագործել։
Վարսակ։ Վարսակն ածխաջրեր, վիտամիններ, հանքանյութեր, մանրաթելեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և փորկապության կանխարգելման համար։ Խորհուրդ է տրվում վարսակն օգտագործել նախաճաշի ընթացքում կամ ավելացնել աղցաններին և ապուրներին։
Կտավատի ձեթ և սերմեր։ Կտավատը մեծ քանակով բջջանյութ և օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում։ Այն օգնում է լավացնել աղիների անցանելիությունը, օրգանիզմը մաքրել նյութափոխանակության արգասիքներից։
Ձիթապտղի յուղ և կիտրոն։ Այս մթերքի համադրությունը թույլ է տալիս լավացնել աղիների աշխատանքը և արդյունավետորեն պայքարել փորկապության դեմ։ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութն ավելացրեք մեկ բաժակ տաք ջրին ու 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղին։ Խմեք ամեն առավոտ՝ ուտելուց առաջ։
Խնձորի քացախ և մեղր։ 1 թեյի գդակ խնձորի քացախն ու 1 թեյի գդալ մեղրը լուծեք մեկ բաժակ տաք ջրում։ Խմեք օրվա ընթացքում 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը