Հետաքրքիր առաջադրանք, որը կօգնի ստուգել հնարամտությունը: Adme.ru-ն առաջարկում է նայել լուսանկարին և պատասխանել հետևյալ հարցերին:
- Ո՞ր քաղաք է թռչում ինքնաթիռը:
- Անձրև շո՞ւտ է եկել:
- Ո՞ր կողմ է հոսում գետը:
- Ներքնազգեստը շո՞ւտ կչորանա:
- Ինչո՞վ են եկել զբոսաշրջիկները:
- Զբոսաշրջիկները փորձառո՞ւ են:
- Նրանցից ո՞վ է որսացել ձուկը, որը տղան մաքրում է:
- Ի՞նչ բարձրության կհասնի արևածաղիկը:
- Լուսանկարում երևացող տղաներից բացի՝ նրանց կազմում որևէ այլ մեկը կա՞:
Կարդացեք ճիշտ պատասխանները
- Ինքնաթիռը մարդատար չէ: Այն գյուղատնտեսական աշխատանքներ է կատարում:
- Անձրև շուտ է եկել: Հակառակ դեպքում կողողեր անփորձ զբոսաշրջիկների վրանը:
- 3. Գետի հոսանքի ուղղությունը կարելի է կռահել կարթի լողանների դիրքով:
- Ներքնազգեստը շուտ կչորանա, քանի որ քամի է:
- Դատելով տարայից՝ զբոսաշրջիկները մեքենայով են եկել: Նույնիսկ, եթե դրանում ջուր է, և ոչ՝ բենզին, այն բավական դժվար կլիներ բերել հեծանիվով կամ ձեռքին բռնած:
- Զբոսաշրջիկները փորձառու չեն: Տղան, ում ձեռքում կացին է, դժվարությամբ է աշխատեցնում, կանգնած է խարույկին շատ մոտ: Իսկ շորը ձեռքին պահած տղան շատ երկար թել է վերցրել:
- Ոչ ոք: Նկարում պատկերվածը ծովային ձուկ է, իսկ լուսանկարում գետ է պատկերված: Ձուկը գտնվել է խանութից:
- Արևածաղիկն այլևս չի աճի, քանի որ այն պոկել են ու դրել աղբի կույտի մեջ:
- Տղաների հետ կին կա, քանի որ պարանի վրա կանացի հագուստ է կախված:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը