Խոշոր ավտովթար Աշտարակում. բախվել են գլխավոր ինժեների «Mercedes»-ն ու ԳԱԶ-3110-ը. ընտանիքի 5 անդամ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Աշտարակում. բախվել են գլխավոր ինժեների «Mercedes»-ն ու ԳԱԶ-3110-ը. ընտանիքի 5 անդամ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Փետրվարի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Գևորգ Բաղդասարյանի վարած Գազ-3110 մակնիշի 30 ՕՍ 786 համարանիշի և Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի բնակիչ, 36-ամյա Արամայիս Անթանյանի վարած «Mercedes» մակնիշի 75 DP 500 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3110-ի վարորդ Գ. Բաղդասարյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ՝ 48-ամյա Նվարդ Օհանյանը, 9-ամյա Նարե Բաղդասարյանը, 10-ամյա Դավիթ Օհանյանը, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 20-ամյա Կարինե Մինասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ոսկանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Անթանյանը «Տուն 1» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներն է, վիրավորներից Ն. Բաղդասարյանն ու Դ. Օհանյանը սովորում են Սասունիկ գյուղի հիմնական դպրոցի 4-րդ և 3-րդ դասարաններում, իսկ Կ. Մինասյանը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: 3110-ի վարորդն ու ուղևորները ազգականներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com