Ֆեյսբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը իր էջում գրում է. «Ասումա, թե բա՝ Արմեն Սարգսյանը ասելա՝ հա, ու «հա» ասելու համար իրեն օգնել են բազմաթիվ հանդիպումները:
Ես ուշադիր հետևել եմ հանդիպումներին ու ուզում եմ հասկանամ, թե որ հանդիպումնա օգնել, ո՞ր հանդիպումիցա ինքը որոշել Լոնդոնում ապրելը փոխարինել Երևանում ապրելու հետ՝
«Ելք»-ի հետ 18 րոպեանոց հանդիպո՞ւմը, որը, ըստ ելքականների, իրեն հարցակոխ են արել,
ՀՅԴ-ի հետ մի երկու րոպեանոց հանդիպո՞ւմը,
ՀԱԿ-ի ու Ժառանգության հանդիպո՞ւմը (իյա, իրո՞ք),
Հանրապետականների հետ հանդիպում-բեմականացո՞ւմը,
Ռուսաստանում ու մի քանի այլ երկրներում անիմաստ մի քանի սփուռքահայի հետ լուսանկարվե՞լը,
«Թումո» այցելե՞լը․ կարո՞ղա Թումոյի երեխքեն են համոզել ձյաձին:
Գյումրի անիմաստ այցելելը ու մի երկու մարդու հետ խոսա՞լը, թե՞ մարզպետի ու քաղաքապետի հետ հաց ուտելը,
թե՞ Հայաստանում շուտվանից մոռացված մի քանի մարդ-կուսակցությունների հետ հանդիպելը:
Ախր որպես բանական մարդ, երբ նայում ես իրա հանդիպումների աշխարհագրությունը, ոչ մի ձև չես կարողանում գտնել այն պատճառը, թե ինչիա ինքը ասել` ՀԱ:
Ասածս ինչա․ գոնե էդ թատրոնը գեղեցիկ ու համոզիչ սարքեիք»: