Ռուբեն Շուխյանը Facebook-ի իր էջում գրել է. «Իր յուրօրինակ ստեղծագործություններով ճանաչում ձեռք բերած նկարիչ Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում: 1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել Շվեյցարիայի École Cantonale d’Art du Valais գեղարվեստի բարձրագույն դպրոցում:
009-ից նա հաստատվել է Նյու Յորքում, որտեղ էլ վերջին տարիներին ստեղծել է իր «Հայելիներ» հայտնի շարքը:
Տեղեկացնենք, որ ռեժիսոր Արթուր Բալդերը նկարահանել է «Ամերիկյան հայելի» (American Mirror) վավերագրական ֆիլմը, որի գլխավոր հերոսները Տիգրան Ձիթողցյանն ու Սյուզան Սարանդոնն են: Ֆիլմի հիմքում հայ նկարչի և ամերիկյան աշխարհահռչակ կինոդերասանուհու մտորումներն են՝ գեղեցկության ընկալման, կյանքի իմաստավորման և ժամանակի մասին: Ներկայացվող հղումով՝ «Ամերիկյան հայելի» ֆիլմի թրեյլերն է»: