Այսօր առավոտյան մահացել է ճանաչված երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը: Մարիետան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր էր: Երգչուհին կատարում էր ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ ժողովրդական երգերի լավագույն նմուշների մշակումներ ու սեփական ստեղծագործություններ: «Երգել իմ ձևով, չկրկնօրինակել ոչ մեկին». սա է եղել հայկական ռոմանսի լավագույն մեկնաբանողներից մեկի` Մարիետա Բադալյանի կարգախոսը: «Թող հոգիդ խաղաղությամբ հանգչի, դու ծնված էիր մեծ արվեստի ու գեղեցկության համար, հրաշալի մարդ։ Նա միշտ կմնա մեր սրտերում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է օպերային երգչուհի, ՀՀ վաստակավաոր արտիստ Մագդա Մկրտչյանը:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ