Խոշոր հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. պատմական հուշարձան է այրվել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Խոշոր հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. պատմական հուշարձան է այրվել

Թբիլիսիի կենտրոնում գտնվող պատմական շենքում բռնկած խոշոր հրդեհի պատճառով շուրջ 1500 քմ մակերեսով տարածք է այրվել, հայտնում է Sputnik Գրուզիան։

Տեղի ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին հրդեհը բռնկել է նախկին «Միխայլովսկի հիվանդանոցի» եռահարկ շենքում։

Տեղում ավելի քան 20 հրշեջ բրիգադ և 100 փրկարար են աշխատել։ Հրդեհի ժամանակ շենքում մարդ չի եղել։ Տուժածներ չկան։

Պատմական շենքը պատկանում է պետությանը, այս պահին այն չի շահագործվում։

armeniasputnik.am