Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ապահովված են նոր դեղատոմսերի անհրաժեշտ քանակով: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը վստահեցրեց, որ նոր դեղատոմսերի պակաս չի լինի: «Մենք ունենք ամբուլատորիաներ և պոլիկլինիկաներ, որոնք նախորդ դեղատոմսերից շատ են տպագրել, և որպեսզի այդ բուժհաստատություններն ավելորդ ծախս չիրականացնեն, մենք իրենց ժամկետ ենք տալու այս տարվա ընթացքում իրենց կողմից տպագրված ձևերը իրացնելու համար»,- նշեց նա:






