Այդ հանդիպումից րոպեներ անց նրանք ինձ վստահեցին և չփոշմանեցին. Հայկ Դուրգարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Այդ հանդիպումից րոպեներ անց նրանք ինձ վստահեցին և չփոշմանեցին. Հայկ Դուրգարյան. life.panorama.am

«Հարց չկա» երգով մեծ ճանաչում ձեռք բերած երգիչ Հայկ Դուրգարյանը որպես դերասան է ներկայանում: Նա նկարահանվել է «Վերջին գործարքը» 24 մասանի հեռուստասերիալում, որն այժմ հեռարձակվում է «Արմենիա պրեմիում»-ի եթերում:

«Արվեստի ասպարեզում առաջին քայլերս որպես երգիչ եմ արել, սակայն ֆիլմարտադրությունն ինձ միշտ հետաքրքիր է եղել, և սա էլ այդ ոլորտում առաջին փորձս չէ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայկն ու պատմեց «Վերջին գործարքում» նկարահնավելու մասին:

«Առաջարկը ստանալուց հետո հանդիպեցի ֆիլմի տնօրեն Հակոբ Թովմասյանի, պրոդյուսեր Արթուր Մկրտչյանի և ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի հետ: Այդ հանդիպումից րոպեներ անց նրանք ինձ վստահեցին և չփոշմանեցին: Ես առաջարկը ստացա «Վերջին գործարքում» կոնկրետ դերի համար և ուրախ եմ, որ արդարացրի ինձ վստահողների սպասելիքները»,- նկատեց Հայկը:

Հարցին, թե այս ոլորտում անփորձությունը վախի պատճառ չի՞ դարձել, պատասխանեց.

«Ոչ, նման վախեր չեմ ունեցել: Իհարկե, մի փոքր անհանգիստ էի, բայց ժամանակի ընթացքում դա էլ անցավ»:

Հայկին անծանոթ են եղել ֆիլմում ներգրավված դերասանները, սակայն, իր խոսքով, կարճ ժամանակ անց հասցրել է մտերմանալ.

«Անձնակազմի հետ ծանոթացա հենց նկարահանման հրապարակում, սակայն նրանց հետ արդեն լավ ընկերներ ենք: Իմ հիմնական խաղընկերներս էին Արթուր Պետրոսյանը, Ջոն Մակարյանը, Կարլոս Մուրադյանը, Մակար Գալստյանը և Օլյա Հակոբյանը»,- նշեց նա և խոսեց իր կերպարի մասին.

«Հերոսս` Մարկը, իր «խմբի» հետ ներգրավվում է մի գործարքի մեջ, որը գլխավորում է «պրոֆեսոր» մականունով մեկը, ում մեր խմբից ամեն մեկն ինչ-որ բանի համար պարտական է: Թե ինչ զարգացում ու հանգուցալուծում է ստանում այդ գործարքը, թող մնա դեռևս գաղտնի, որպեսզի հեռուստադիտողին հետաքրքիր լինի հետևել հեռուստասերիալին»:

Ի դեպ` Հայկ Դուրգարյանը նշեց, որ արդեն իսկ նոր առաջարկներ ունի դարձյալ որպես դերասան ներկայանալու, սակայն դրանց մասին դեռևս նախընտրեց չխոսել:

Դե իսկ հարցին, թե դերասանի կարիերա սկսելը որևէ կերպ հնարավո՞ր է խանգարի երգչի կարիերային, Հայկը ընդգծեց.

«Ես ոչ մի դեպքում իմ երկրպագուներին և հանդիսատեսին չեմ հիասթափեցնի»:

life.panorama.am



Նման նյութեր