Երևանում պլանետարիում կկառուցվի, նախագիծը կյանքի կկոչվի մասնավոր ներդրման շնորհիվ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
«Ներդրում կկատարվի մոտ 1 740 մլն դրամի չափով։ Երևանը կունենա շատ ժամանակակից պլանետարիում։ Յուրաքանչյուր երեխա՝ հատկապես մարզերի երեխաները, պետք է կարողանան սովորելու ընթացքում պետության հաշվին այցելել Երևան, ունենալ պալնետարիումում որոշակի դասաժամեր։ Մեր դրսի խորհրդատուներն ասում են, որ երեխան պլանետարիումում 2 ժամ անցկացնելուց հետո ամբողջությամբ կնվիրվի բնագիտությանը, քանի որ այնտեղ շատ տպավորիչ են անցնում դասերը։ Դրա շրջանակներում երեխաները կայցելեն նաև Մատենադարան, թանգարաններ»,- նշեց նախարարը։
Նա վստահեցրեց, որ սա շատ կարևոր ծրագիր է՝ միջավայր ստեղծելու առումով։ Համապատասխան միջավայր ստեղծելու համար երկու խոշոր ծրագիր է ներդրվելու՝ պլանետարիումի կառուցումը և գիտության թանգարանի ձևավորման տեսլականը։