Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին դարձավ 90 տարեկան:
«Լավ կլինի, որ շուտ անցնի այս օրը: Այսպիսի իրադարձությունը սթրես է ինձ համար: Ես արդեն այն տարիքում չեմ, որ ինչ-որ առանձնահատուկ նշեմ և տոնեմ: Ծննդյանս օրը կլինեմ աշխատավայրում: Շնորհավորել ցանկացողները կարող են գալ Ռուսաստանի ֆուտբոլային միություն:
Կյանքիս ամենամեծ ֆուտբոլային նվաճումը համարում եմ 1956թ. Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը»,- Նիկիտա Սիմոնյանի խոսքը մեջբերում է tass-ը: