«Այս շենքն իմն է, այս ծառն իմն է, այս տարածքն իմն է» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այս շենքն իմն է, այս ծառն իմն է, այս տարածքն իմն է»

«Օրեր առաջ անդրադարձել էի «Գաֆէսճիան հիմնադրամի» գործունեությանը Հայաստանում։ Մասնավորապես, հիմնադրամի կողմից՝ Կասկադը կառուցելու պարտավորության չկատարմանը։ «Այս շենքն իմն է, այս ծառն իմն է, այս տարածքն իմն է» իրավունքների մի ամբողջ փունջ և զրո պարտավորություն։ Հիմնավորումը՝ ֆինանսների բացակայությունն է։

Բայց արի ու տես, որ հիմնադրամը լավ էլ փող ունի, բայց այդ փողը «Հայաստանի համար չէ»։ «Գաֆէսճիան հիմնադրամը» վերջերս վաճառել է իր սեփականությունը հանդիսացող՝ Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Հայոց Ցեղասպանության թանգարանի շենքը 54.7 միլիոն դոլարով։ Այնպես որ, քանի այդ փողով Բրազիլուայում լողափ չեն գնել, ստիպեք թող բերեն ստեղ ներդնեն Կասկադը կառուցեն, հետո որոշեն ով նկարի, ով՝ ոչ»։

 



Նման նյութեր