Արդեն իսկ հայտնի էր, որ Galaxy S9-ը և S9 plus-ը պաշտոնապես կներկայացվեն փետրվարի 25–ին՝ Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում։
Սակայն օրեր առաջ համացանցում հրապարակվել են սմարթֆոնի լուսանկարներն ու տեսանյութը, որը, սպասելու փոխարեն, թույլ է տալիս պատկերացում կազմել նոր սմարթֆոնների արտաքին տեսքի մասին։
Ինչպես տեսնում եք նոր սմարթֆոնը արտաքնապես գրեթե չի տարբերվում նախորդ մոդելից։ Այն նույնպես ունի առանց շրջանակի դիսփլեյ։ Հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը «Home» կոճակի բացակայությունն է։ Կրկնակի տեսախցիկը նույնպես պահպանվել է, սակայն ի տարբերություն նախորդ մոդելների այստեղ օբյեկտիվները տեղադրված են ուղղահայաց, այլ ոչ թե հորիզոնական։
Բացի այդ փոխվել է նաև մատնահետքի սենսորի գտնվելու վայրը, որն այժմ տեղադրված է տեսախցիկի տակ։ (Նշենք, որ ներկայիս մոդելներում այն գտնվում է տեսախցիկի աջ հատվածում և շատ արագ կեղտոտվում) Տվյալների համաձայն՝ Galaxy S9 կունենա 5.8 AMOLED դյույմանոց էկրան, 4 GB օպերատիվ և 64 GB ներքին հիշողություն, ինչպես նաև Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր։ Այնինչ, Galaxy S9 Plus-ը կունենա 6,2 դյույմանոց էկրան, 6 GB օպերատիվ և 128 GB ներքին հիշողություն։ 12 megapixel հզորությամբ հիմնական տեսախցիկը կունենա փոխվող բացվածք (f/2,4-f/1,5) և արագության ժամանակ լուսանկարելու հնարավորություն (մեկ վայրկյանում 480 կադր)։ Երկու սմարթֆոնն էլ համալրված կլինեն Bixby ձայնային օգնականով։ Այնպես, որ սպասենք սմարթֆոնի պաշտոնական ներկայացմանը։