Coca-cola-ի տարեկան շահույթն ավելի քան 5 անգամ կրճատվել է
Advertisement 1000 x 90

Coca-cola-ի տարեկան շահույթն ավելի քան 5 անգամ կրճատվել է

Coca-Cola Company-ի մաքուր շահույթը 2017 թվականին կրճատվել է 5,2 անգամ` 2016-ի համեմատ, կազմելով 1,248 մլրդ դոլար: Ընկերության ամբողջական շահույթը նվազել է 15 տոկոսով՝ կազմելով 35,41 մլրդ դոլար, փոխանցում է «Коммерсант»-ը: Մեկ բաժնետոմսին ընկել է 0.29 դոլարի շահույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.49 դոլարի դիմաց: Կոկա-Կոլայի չորրորդ եռամսյակային կորուստը կազմել է 2,752 մլրդ դոլար, այն դեպքում ՝ երբ 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 550 մլն դոլարի շահույթ:



Նման նյութեր