Օբամայի կատակը. Միշելն այլևս ինձ թույլ չի տա ևս մեկ անգամ ԱՄՆ նախագահ դառնալ
Advertisement 1000 x 90

Օբամայի կատակը. Միշելն այլևս ինձ թույլ չի տա ևս մեկ անգամ ԱՄՆ նախագահ դառնալ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատակել է՝ ասելով, թե կինն իրեն թույլ չի տա կրկին դառնալ երկրի ղեկավար:

Սպիտակ տանը իսպանալեզու ժառանգության միամսյակին նվիրված միջոցառման ժամանակ լսարանից կանանցից մեկը նախագահի հասցեին բացականչել է. «Մնացեք ևս 4 տարի»:

«Չեմ կարող, կինս՝ Միշելը, ինձ կասի՝ «բավական է»»,- արձագանքել է Օբաման:

Նշվում է, որ այդ արձագանքն առաջացրել է համընդհանուր ծիծաղ և ակտիվություն:


Նման նյութեր