Րաֆֆի Արտոյի հաջողությունները «Ֆրանսիայի ձայն»-ում. bravo.am
Advertisement 1000 x 90

Րաֆֆի Արտոյի հաջողությունները «Ֆրանսիայի ձայն»-ում. bravo.am

Ֆրանսիաբնակ պատանի երգիչ Րաֆֆի Արտոն` ռոքնռոլի «փոքրիկ իշխանը», շարունակում է հաջողությունների շղթան երաժշտարվեստում. 16-ամյա երգիչ-դաշնակահարն այս շրջանում մասնակցում է «Ֆրանսիայի ձայնը» նախագծին: Թե ինչ սպասումներ ունի մրցույթից, նա պատմել է BRAVO.am-ին:

«Երկու տարի առաջ «Ձայն»-ի կազմակերպիչներից մասնակցության առաջարկ ստացա, բայց մերժեցի: Իսկ նախորդ տարվա գարնանը, երբ զանգահարեցին և առաջարկեցին մրցել ինձնից մեծերի խմբի հետ, իհարկե, լավ մտածելուց հետո համաձայնեցի. որոշեցինք հանդիսատեսին ներկայացնել ռոքնռոլի աստղերի երգերից»,-նշել է երգիչը:

Տաղանդավոր պատանու կատարումը գերել է ժյուրիի անդամներից երեքին, ովքեր էլ կույր լսումների ժամանակ շրջվել են.«Շատ տպավորված եմ անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքից և ժյուրիի լավ վերաբերմունքից: Ելույթիս ժամանակ պտտվեցին Ֆլորան Պանին, Պասկալ Օբիսպոն և Միկան: Ես ընտրեցի Պանին. նրանից շատ բան կարող եմ քաղել, հարուստ են նրա գաղափարները»:

Րաֆֆին, մի քանի փուլ հաղթահարելով, հասել է «Մենամարտ» փուլին.«Հուսով եմ հասնել եզրափակիչ և ավելին ներկայացնել հեռուստադիտողին: Դեռ շատ անակնկալներ կլինեն, հուսանք և սպասենք ավելի լավ պահերի»:

Պատանի երգիչը նշել է նաև, որ ցանկություն ունի երիտասարդների մեջ արթնացնել ավելի լավ ու ճաշակով երաժշտություն լսելու ցանկությունը:

bravo.am