
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տունը թալանել են: Հայտնում է «Football Espana»-ն:
Ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնել Լոնդոն, քանի որ իրավունք չունի «կապտանռնագույնների» հետ մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Երեկոյան բրազիլացին ընտանիքի հետ այցելել է ռեստորան՝ ընթրելու:
Հենց այդ ժամանակ էլ կողոպտիչները թալանել են 25-ամյա կիսապաշտպանի տունը:
Օրն իսկապաես հաջող չի ստացվել Կոուտինյոյի համար, քանի որ դեպքից մի քանի ժամ առաջ էլ նրա մեքենան տեղափոխել էին տուգանային հրապարակ: