
Մոսկվայում ընթանում է «Aeroflot Open» շախմատային ավանդական մրցաշարը:
Առաջին տուրում հայ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սև խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի Ռամուդ Մահմեդովին: Արցախցի Մանուելի մրցակիցը հանձնվել է պարտիայի 34-րդ քայլում:
Հայաստանը բավականին ներկայանալի է մրցաշարում. ստուգատեսին (A մրցաշար) մասնակցում են նաև Տիգրան Լ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Միքայելյանը, Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը:
Մեր երկրից իրենց մասնակցությունը կունենան նաև (B մրցաշար). Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը, (C մրցաշար). Հայաստանը կներկայացնեն Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանը և Արեգ Հարությունյանը: