Հայ ըմբիշը դարձել է Բուլղարիայի չեմպիոն
Advertisement 1000 x 90

Հայ ըմբիշը դարձել է Բուլղարիայի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաքում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի երիտասարդական առաջնությունը։ Հայտնում է Հյաաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

72 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել 22-ամյա ռուսաստանաբնակ, ջավախքցի Հայկ Մնացականյանը, ով 1 տարի առաջ է տեղափոխվել Բուլղարիա։ Հայկն անցկացրել է 4 գոտեմարտ, ոչ մի միավոր չի տվել մրցակցիներին և գրավել է առաջին տեղը։

Առաջնությանը ներկա է եղել նաև Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, ով ՀԸՖ-ի հետ զրույցում ասել է.

«Հայկը նոր է տեղափոխվել Բուլղարիա։ Ռուսաստանում էր բնակվում։ Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է միջնորդել, որ նա գա այստեղ մարզվի։ Հայկի մասին կարող եմ ասել, որ շատ նպատակասլաց է, մեր լեզվով ասած՝ թասիբով։ Լսում է մարզիչների բոլոր կարգադրությունները, խորհուրդների համար չի ամաչում դիմել մեզ։

Ցավոք նրա քաշը ոչ օլիմպիական է, սակայն ես Հայկին խորհուրդ եմ տվել վերանայել և ընտրել օլիմպիական քաշ։ Կարևոր չէ, թե որ երկիրը կներկայացնի, կարևորն այն է, որ մարզիկն իսկական մարտիկ է և նրա մասին, տա Աստված, դեռ լսեն շատերը»,- նշեց Նազարյանը։