Մերիլին Մոնրոն՝ հայտնի «սեքս սիմվոլ» է, ով անգամ մահանալուց հետո շարունակում է հայտնի լինել։ Նրա մասին երազել են հարյուրավոր տղամարդիկ։ Դերասանուհին շատ է ցանկացել դառնալ մայր, սակայն նրա մոտ այդեպ էլ չի ստացվել երեխա ունենալ։
Մոնրոյի 3 հղիությունները՝ որոնց մասին գիտեն բոլորը, այդպես էլ բարեհաջող ավարտ չեն ունեցել։
Վերջերս պարզվել է, որ Մերիլինը նաև 4-րդ անգամ է փորձել մայր դառնալ։ Նրա փոքրիկ փորը հաջողվել է բացահայտել 1960 թվականի որոշ նկարներում։
Դերասանուհու հետաքրքիր նկարները պահպանվել են նրա ընկերուհու՝ Ֆրիդա Հալլի մոտ։ Կինը մահացել է 2014 թվակաին և նրա մահանալուց հետո կնոջ իրերը, որոնք կապված են եղել Մերիլինի հետ՝ աճուրդի են հանվել։ Հենց այնտեղ էլ հայտնաբերվել են հղի դերասանուհու նկարները։
Ինքը Ֆրիդան բավականին համեստ է ապրել։ Նա երբեք չի փորձել հարստանալ իր հայտնի ընկերուհու միջոցով։